ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկվա-Երևան հերթական չարտերային չվերթով Հայաստան կվերադառնա շուրջ 200 քաղաքացի

Ռուսաստանի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը հուլիսի 2-ին՝  ժամը 18։00-ին կիրականացնի Մոսկվա-Երևան հերթական չարտերային չվերթը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը։

«Այս չվերթի տոմսերը 3411-ից մինչև 3769-ը համարի ներքո գրանցված և մեկնել ցանկացող քաղաքացիները կարող են ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 27-ին (ժամը՝ 16:00-ից մինչև 21:00-ն), հունիսի 28-ին, 29-ին և 30-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 21։00-ն)։ 
Տոմսերն անհրաժեշտ է ձեռք բերել մինչև հուլիսի 1-ը (ժամը՝ 11։00-ն)։

Տվյալ չվերթով Հայաստան կարող է վերադառնալ շուրջ 200 քաղաքացի։ Միևնույն ժամանակ քաղաքացիների առավել ընդգրկուն ցուցակ է ներկայացվել՝ հաշվի առնելով հերթագրվածների շրջանում հրաժարվողների մեծ թիվն ու չվերթներին չներկայանալու փորձը (ինչպես տեղեկացրել էինք նախկինում)»,- նշված է հայտարարությունում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: