ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աշխարհն այլևս չպետք է մտածի, որ ԱՄՆ-ն դեռ ձգտում է համաշխարհային առաջատարության հասնել․ Մերկել

© AFP 2019, Tobias SCHWARZ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ աշխարհն այլեւս չպետք է մտածի, որ ԱՄՆ-ն դեռ ձգտում է համաշխարհային առաջատարության հասնել, News.am-ի փոխանցմամբ գրում է The Guardian-ը:

«Մեզ մոտ որոշակի գիտակցություն է ձեւավորվել, թե ԱՄՆ-ը ցանկանում է համաշխարհային առաջատար դառնալ»,-ասել է նա՝ հավելելով, որ եթե ԱՄՆ-ն այժմ ցանկանում է հրաժարվել այդ դերից, ապա «մենք պետք է խորապես մտածենք այդ դրա շուրջ»:

Գերմանիայի կանցլերը նաեւ մեկնաբանել է երկրի պաշտպանական ծախսերի մասին տեղեկությունը:

«Մենք Գերմանիայում գիտենք, որ պետք է շատ ծախսենք պաշտպանության համար: Վերջին տարիներին մենք զգալի աճի ենք հասել եւ շարունակում ենք գնալ այդ ճանապարհով»,-ասել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Գերմանիայի կողմից ՆԱՏՕ-ի նկատմամբ ռազմական ծախսերի հարցով պարտավորությունների չկատարումը թույլ է տալիս ենթադրել, որ  Բեռլինն անլուրջ է վերաբերվում ռուսական ագրեսիայի սպառնալիքներին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է կրճատել Գերմանիայում ամերիկացի զինվորականների թիվը՝ 34,5 հազարից դարձնել 25 հազար: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    15 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: