ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վիեննայում թուրք երիտասարդների մասնակցությամբ անկարգությունների հետ կապված Թուրքիայի դեսպանին կանչել են Ավստրիայի ԱԳՆ

Ավստրիայի ԱԳՆ-ը երկուշաբթի օրը զրույցի համար կկանչի Թուրքիայի դեսպանին՝ կապված թուրք երիտասարդների մասնակցությամբ անկարգությունների հետ, որ տեղի են ունեցել Վիեննայում քրդական ցույցերի ժամանակ։ 

«Մենք թույլ չենք տա, որ կոնֆլիկտները Թուրքիայից Ավստրիա տեղափոխվեն եւ դրանք կազմակերպվեն մեր փողոցներում»,- Kronen Zeitung թերթը մեջբերում է կանցլեր Սեբաստիան Կուրցին, ով արդեն ուժեղացված ոստիկանական պարեկություն է սահմանել հատուկ լարվածության վայրերում: Այս մասին հայտնում է News.am-ը՝ հղում կատարելով ՏԱՍՍ գործակալությանը: 

Նրա խոսքերով՝ Ավստրիան չի ցանկանում տեսնել իր տարածքում, հատկապես Վիեննայում, բռնության պատկերներ, որոնք տեղի են ունենում այսօր այլ երկրներում:

Կանցլերը ՆԳՆ-ին հանձնարարել է հայտնաբերել անկարգություններ հրահրողներին: Նախատեսվում է նաեւ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել թուրքական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի խոսքերով՝ ավստրիական կողմը վրդովված է անցած օրերի անկարգություններից եւ դրանք անընդունելի է համարում: Նա ընդգծել է, որ Թուրքիայի դեսպանը պատասխանատվություն է կրում այն բանի համար, որպեսզի ազդի անկարգությունների մասնակիցների վրա՝ լարվածությունը թուլացնելու նպատակով:

Շաբաթ օրը Վիեննայում անցկացվել է քրդական ցույցերի չորրորդ օրը՝ հակաֆաշիստական շարժումների մասնակցությամբ, որոնք դեմ են Թուրքիայի ղեկավարության քաղաքականությանը: Քաղաքում տեղակայված են ուժեղացված ոստիկանական ստորաբաժանումներ, ջրցաններ: Ցույցերի կազմակերպման վայրում մի քանի օր ոստիկանական ուղղաթիռ է շրջել:

Աննախադեպ բախումները Վիեննայում սկսվել են հունիսի 24-ին՝ Ֆավորիտեն 10-րդ թաղամասում կանանց իրավունքների պաշտպանության համար քրդական խաղաղ ցույցի ժամանակ: Ագրեսիվ թուրք երիտասարդները սկսել են ցուցադրել «Մոխրագույն գայլեր» ծայրահեղ ազգայնական խմբավորման ժեստերը, ցուցարարներին ուղղված վիրավորանքներ են բղավել եւ փորձել են խափանել ցույցը:

Հունիսի 24-ին քուրդ ցուցարարների աջակցությամբ հանդես են եկել հակաֆաշիստական եւ ձախակողմյան կազմակերպությունները: Թուրք երիտասարդները երթի մասնակիցների վրա քարեր եւ շշեր են նետել, իսկ այնուհետեւ պայթուցիկներով ու երկաթյա ձողերով հարձակվել են ոստիկանների վրա։

Հինգշաբթի եւ ուրբաթ օրերին սադրիչների ագրեսիվ գործողություններից տուժել են մի շարք իրավապահներ, որոնք միջոցներ են ձեռնարկել երկու կողմերի մասնակիցների միջեւ ուղիղ բախումը կանխելու համար: Վնասվել են նաեւ կայանված մեքենաներ, վնասներ են հասցվել շենքերին: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: