ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ ծննդյան օրվա առթիվ:

«Հարգելի Գուրբանգուլի Մյալիկգուլիի,

Ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս և բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Գոհունակությամբ ցանկանում եմ նշել Ձեր հմուտ ղեկավարմամբ բարեկամ Թուրքմենստանի կողմից արձանագրվող հաջողություններն ու ձեռքբերումները։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հարստացնել երկկողմ հարաբերությունների օրակարգը, նոր որակ հաղորդել հայ-թուրքմենական բարեկամական հարաբերություններին ամենատարբեր ոլորտներում՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա:

Մաղթում եմ Ձեզ, Ձեր մերձավորներին ու հարազատներին, հարգելի Գուրբանգուլի Մյալիկգուլիի, քաջառողջություն, հաջողություն և ամենայն բարիք, իսկ Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն», - ասված է ուղերձում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: