ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի կառավարությունն աջակցության ձեռք կմեկնի լիբանանահայությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին ընդունել է Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։

Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում ուշադրությամբ հետևում են Լիբանանում համավարակի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի հետ կապված զարգացումներին և մտահոգված են լիբանանահայության կացությամբ: Հանրապետության նախագահի խոսքով՝ չնայած տնտեսական խնդիրները չեն շրջանցել նաև Արցախը, սակայն ԱՀ կառավարությունն իր համազգային պատասխանատվության շրջանակներում քննարկում է ունեցած սուղ միջոցներից լիբանանահայ քույրերին և եղբայրներին ցուցաբերվելիք աջակցության ծավալը:

Կարո Քեբաբջյանը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին ջերմ ընդունելության և ցուցաբերվող աջակցության համար՝ ընդգծելով, որ դա փաստացի ապացույցն է այն իրողության, որ աշխարհով մեկ սփռված հայության համար հայրենիքը ամենահուսալի վայրն է:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և ԱՀ նախագահի՝ Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    24 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: