ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28,357.07 դրամ ԱՐԾԱԹ - 294.74 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,395.31 դրամ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ՌԴ դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական էջից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կորոնավիրուսի տարածման հետևանքով երկու երկրներում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակն ու դրա մեղմմանն ուղղված միջոցառումները:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և դեսպան Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել են նաև Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների՝ սույն թվականի հունիսի 23-ին կայացած հանդիպման շրջանակներում քննարկված երկկողմ օրակարգի արդիական հարցերին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 78%
Քամի՝ 6 կմ/ժ
17 C°
 
20°  28° 
13.07.2020
18°  29° 
14.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: