ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ճապոնիայում սկսվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները մարդկանց վրա

AnGes Inc. ճապոնական դեղագործական ընկերությունը երեքշաբթի սկսել է Օսակա քաղաքի համալսարանի հիվանդանոցում նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրի առաջին կլինիկական փորձարկումները մարդկանց վրա, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ այդ մասին ասել է NHK-ն։

Առաջին փուլում ակնկալվում է, որ հետազոտությանը կմասնակցի 20-30 կամավոր հիվանդանոցի անձնակազմից: Նրանցից ոմանց բժիշկները մտադիր են բավականին մեծ քանակությամբ պատվաստանյութ ներարկել՝ պահանջվող դեղաչափը որոշելու համար: Արդյունավետության հաստատման և մինչև աշուն կողմնակի բարդությունների բացակայության դեպքում պլանավորվում է հետազոտություններ կատարել հիվանդանոցային հիվանդների շարքումից  մինչև 400 կամավորի ներգրավմամբ։

Այժմ ամբողջ աշխարհում անցկացվում են կորոնավիրուսի դեմ առնվազն 10 պատվաստանյութի փորձարկումները։ Ճապոնիայի Վարչապետ Սինդզո Աբեն ավելի վաղ հանդես էր եկել նման պատվաստանյոթերի պատենտների կառավարման միջազգային մարմին ստեղծելու գաղափարով: Այս նախաձեռնության հիմնական նպատակն է ապահովել պատվաստանյութերի կայուն մատակարարումը զարգացող երկրներին:

Համավարակի սկզբից ի վեր աշխարհում ավելի քան 10․1 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան 500 հազար մարդ մահացել է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: