ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 173,86 դրամ ԱՐԾԱԹ - 391,48 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 796,31 դրամ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների լիազորությունների ժամկետը դադարելու հիմքով վերջիններիս կենսաթոշակի ապահովման նախագիծը

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին»  ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Նախագծին կողմ քվեարկեց 80 պատգամավոր, ձեռնպահ՝ զրո և 1 դեմ, փոխանցում է Tert.am-ը:

Նախագիծը վերաբերում էր Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ ՍԴ օրենքի 88-րդ հոդվածի անցումային դրույթների համապատասխանեցմանը Սահամանադրության 213 հոդվածի նոր խմբագրությանը, քանի որ օրենքը փաստացի հակասում է  Սահմանադրությանը։

Առաջարկվում է փոփոխել ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրող մարմինների առաջադրման հերթականությունը, ըստ որի առաջին առաջադրումը կատարվելու է՝Կառավարության, երկրորդը՝ Հանրապետության Նախագահի, երրորդը՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից:

Ազգային ժողովը միաձայն ընդունեց նաև Սահմանադրական փոփոխությունները  հանրաքվեի դնելու մասին որոշումը ուժը կորցրած համարելու մասին նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 81 պատգամավոր:

Ազգային ժողովի այսօրվա նիստին չեն մասնակցում ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 56%
Քամի՝ 5 կմ/ժ
12 C°
 
  20° 
23.10.2020
10°  20° 
24.10.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: