ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն աստիճանաբար վերսկսում է վիզաների տրամադրումը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ից վիզաների ծառայությունն աստիճանաբար վերսկսում է իր գործունեությունը: Սկզբնական շրջանում կընդունվեն միայն երկարաժամկետ վիզաների՝ 3 ամսից ավելի տևողությամբ կացության համար վիզաների, դիմումները մի քանի կատեգորիաների համար: Դրանք են՝ ուսում, հաստատվել Ֆրանսիայում մասնագիտական շարժառիթով,  հաստատվել Ֆրանսիայում ընտանեկան շարժառիթով:

«Վիզաների դիմումները ներկայացվում են առցանց` FRANCE-VISAS կայքում: Վիզայի դիմորդների ընդունումն իրականացվում է բացառապես հանդիպումների համապատասխան հավելվածի միջոցով նախօրոք հանդիպում վերցնելու պարագայում և գործող առողջապահական կանոնների համաձայն`պաշտպանիչ դիմակի կրում, տարածք մուտք գործելուց առաջ այցելուի ջերմաչափում, ֆիզիկական հեռավորության պահպանում, անձնական գրիչի օգտագործում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Դեսպանությունը տեղեկացնում է, որ վիզայի հնարավոր տրամադրումը չի երաշխավորում տարածք անհապաղ մուտքի հնարավորություն. վերջինս որոշվում է սահմաններին կիրառվող սահմանափակումներով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: