ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 29 746,21 դրամ ԱՐԾԱԹ - 379,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 702,61 դրամ

Ադամ Շիֆը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

Jacquelyn Martin/AP

Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի ղեկավար, դեմոկրատ Ադամ Շիֆը հայտնել է, որ Միացյալ Նահանգները պետք է դիտարկի պատժամիջոցների հարցը՝ «Ռուսաստանի «վնասակար» գործողությունները զսպելու համար այն բանից հետո, երբ Ռուսաստանը պարգևատրում է առաջարկել թալիբներին՝ Աֆղանստանում ամերիկացի զինվորականների սպանության համար», հայտնում է Reuters-ը։

«Մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչ պատժամիջոցներ պետք է կիրառվեն ՝ Ռուսաստանի վնասակար գործողությունները հետագայում զսպելու համար», - լրագրողներինէ ասել Ադամ Շիֆը  Սպիտակ տանը կայացած ճեպազրույցից հետո:

New York Times-ը ուրբաթ օրը հաղորդել է, որ ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանի ռազմական հետախուզական ստորաբաժանումը թալիբներին պարգևատրում է առաջարկել Աֆղանստանում ԱՄՆ զինված ուժերի և միջազգային կոալիցիայի հաջող գրոհների համար, և որ իսլամիստ զինյալները, ենթադրաբար, արդեն իսկ ստացել են որոշ պարգևներ:

Սպիտակ տունը և ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը հերքել են այդ տեղեկատվությունը: Մոսկվան թերթի մեղադրանքները կեղծիք է անվանել։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 33%
Քամի՝ 8 կմ/ժ
25 C°
 
15°  27° 
28.09.2020
13°  24° 
29.09.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: