ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 29 746,21 դրամ ԱՐԾԱԹ - 379,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 702,61 դրամ

Նորա Արիսյանն առաջադրել է թեկնածությունը Սիրիայի խորհրդարանական ընտրություններում

Սիրիայում հուլիսի 19-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում մայրաքաղաք Դամասկոսի շրջանից իր թեկնածությունն է առաջադրել այդ երկրի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորը հայտնել է, որ ընտրապայքարին կմասնակցի «Րայեդ աշ-Շամ» (Շամի դրոշը) եռանդամ խմբակով։ 

Խմբակի մյուս անդամներ են՝ դոկտոր Խալիլ Ժըրժի Թաամեն և Մոհամմետ Նահեր ալ-Պուսթանին։

Նորա Արիսյանը Սիրիայի խորհրդարանի Արտաքին հարցերի և Մարդու իրավունքների հանձնաժողովների անդամ է, նա նաև Սիրիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահն է։

Սիրիայում խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեին ապրիլի 13-ին, սակայն կորոնավիրուսային համավարակի պատճառով հետաձգվել էին և նշանակվել հուլիսի 19-ին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 36%
Քամի՝ 8 կմ/ժ
24 C°
 
15°  27° 
28.09.2020
13°  24° 
29.09.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: