ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ճապոնիան բժշկական սարքավորումների ձեռք բերման համար Հայաստանին կտրամադրի 3.7 մլն դոլար դրամաշնորհ

Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան և ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հունիսի 30-ին ստորագրել են հայտագրերի փոխանակում՝ «Տնտեսական և սոցիալական զարգացման ծրագիր» Ճապոնիայի դրամաշնորհային աջակցության համար: Հայտագրերի փոխանակումը Հայաստանի Հանրապետությանը ճապոնական բժշկական սարքավորումների տրամադրման համար է: Այս ծրագրի միջոցով Ճապոնիայի կառավարությունը չորս հարյուր միլիոն ճապոնական իեն (մոտ 3.7 միլիոն ԱՄՆ դոլար) կտրամադրի ճապոնական բժշկական սարքավորումների ձեռքբերման համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունից։

«Սույն նախագիծը նպատակ ունի աջակցել Հայաստանին COVID-19 համաճարակի դեմ պայքարում՝ խթանելով միջինից երկարաժամկետ առողջապահական և բժշկական համակարգը: ՄՌՏ համակարգի վերջին սերունդը և այլ բժշկական սարքավորումները զգալիորեն կբարելավեն երկրում բժշկական սպասարկման ներկայիս մակարդակը՝ մեղմելով առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրներ և փրկելով մարդկանց կյանքերը:

Ինչպես բոլորս տեղյակ ենք, ներկայումս ամբողջ աշխարհը՝ ներառյալ Հայաստանը, պայքարում են COVID-19-ի լուրջ համաճարակի դեմ: Ճապոնիան, որպես Հայաստանի համար սերտ և բարեկամական գործընկեր, պատրաստ է աջակցել երկրին՝ հավասարակշռված և կայուն տնտեսական աճի հասնելու համար: Դա պետք է իրականացվի տարբեր հաստատությունների, ենթակառուցվածքների կատարելագործման և մարդկային ռեսուրսների զարգացման միջոցով, մասնավորապես բժշկական ոլորտում: Այս տեսակետից Ճապոնիան աջակցում է Հայաստանի առողջապահական և բժշկական հաստատություններին ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Բացի կառավարությունից-կառավարությանը ուղղված նման տեխնիկական օժանդակությունից և դրամաշնորհային օգնությունից, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի  աշխարհահռչակ ճապոնացի բժիշկ և պրոֆեսոր դոկտոր Աքիրա Իշիյաման շարունակում է իր ամենամյա այցը այս երկիր՝ հայ երեխաների համար կոխլեար իմպլանտացիայի իր անգնահատելի հմտությունները առաջարկելու համար:

Այս նոր նախագիծը մարմնավորում է Ճապոնիայի կայուն պատրաստակամությունը Հայաստանին սատարելու հարցում: Մեր եզակի և ուժեղ կապերը, որոնք երկու տարուց կտոնեն 30-ամյակը Հայաստանի անկախության վերականգնումից հետո, կրկին վկայելու են մեր համընդհանուր արժեքների, ինչպես նաև ավելի սերտ համագործակցելու մեր վճռականության մասին՝ այս աշխարհը բոլորի համար ավելի լավը դարձնելու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: