ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 522,8 դրամ ԱՐԾԱԹ - 283,15 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 789,74 դրամ

Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԻԵԴ-ը սկսում են նոր ծրագիր

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյաը  հայտնել է Հայաստանի  և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համար  կարևոր ձեռբքերման մասին։

«Երեկ Ստրասբուրգում տեղի ունեցան իմ հերթական արդյունավետ խորհրդակցությունները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նորընտիր նախագահ Ռոբերտո Սպանոյի հետ: Խորհրդակցություններին մասնակցում էին նաև Եվրոպական դատարանի դատավոր Արմեն Հարությունյանը և դատարանի քարտուղար Ռոդերիկ Լիդելլը:

Եվրոպական դատարանի նախագահն ընդգծեց, որ դատարանի համար կարևոր նշանակություն ունի Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի երրորդ կողմ հանդես գալը ՄԻԵԴ-ում, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինություն ներկայացվող մեր անկախ դիրքորոշումները՝ կապված Հայաստանի կողմից դատարանի վճիռների կատարման վիճակի հետ:

Ուրախ եմ տեղեկացնելու, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի միջազգային նշանակությունը հաշվի առնելով՝ ՄԻԵԴ նախագահն առաջարկեց դատարանի հետ նախաձեռնել ծրագիր՝ ուղղված Եվրոպայում Օմբուդսմանների և Եվրոպական դատարանի համագործակցության միջազգային փորձի զարգացմանը:

Որպես այդ միջոցառումների հիմնական զեկուցող՝ Եվրոպական դատարանը առաջարկեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թեկնածությունը։ Ընդ որում, պայմանավորվեցինք, որ դա կարող է արվել կա՛մ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, կա՛մ որևէ այլ համանման ձևաչափով:

Դատարանի նախագահը բարձր գնահատեց նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների նշանակությունը դատարանի համար և մեր փորձը երկրում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Կոնվենցիայի ներդրման հարցում։

Նշեմ, որ Եվրոպական դատարանի նախագահը նախկինում եղել է Իսլանդիայի Օմբուդսմանը, ինչն ավելի նպաստեց քննարկումների արդյունավետությանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 58%
Քամի՝ 9 կմ/ժ
19 C°
 
18°  31° 
06.07.2020
20°  33° 
07.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: