ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրք ազգայնական գործիչ․ Պոլսո հունաց պատրիարքը չափն անցել է

Թուրքիայի «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցություն գլխավոր քարտուղար Իսմեթ Բյույուքաթամանը անդրադարձել է Կ․ Պոլսի Հունաց Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու վերաբերյալ քննադատություններին։ 

Նշենք, որ նախօրեին ուղղափառ էկումենիկ առաջնորդը նշել էր, որ Սուրբ Սոֆիայի տաճարը պետք է շարունակի պահպանել թանգարանի կարգավիճակը։ 

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը՝ Բյույուքաթամանը Twitter-ում գրել է․

«Քանի որ (պատրիարքը) չի կարողացել ասել, որ Սուրբ Սոֆիան եկեղեցու վերածվի․ ասել է՝ Այա Սոֆիան 900 տարի ծառայել է քրիստոնյաներին և 500 տարի էլ մուսուլմաններին, ուստի, պետք է պահպանի թանգարանի կարգավիճակը։ Բարդուղիմեոսը բացի պարզ մաթեմատիկական սխալից, նաև տրամաբանական մեծ սխալ է անում»։  

Ազգայնական գործիչը պնդել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը Պոլսի գրավումից հետո թուրքացվել է և Ստամբուլի կարևոր թուրք-իսլամական կառույցներից է համարվում։ 

Նա, այնուհետև, անդրադառնալով պատրիարքի՝ տաճարը մզկիթի վերածելու դեպքում աշխարհում միլիոնավոր քրիստոնյաների մոտ հակաիսլամական տրամադրություններ առաջանալու մասին դիտարկմանը, վիրավորել է քրիստոնյաների կրոնական արժեքները։

Բյույուքաթամանը պնդել է, որ պատրիարքն իր տողատակային հայտարարություններով «չափն անցել է»։

Նա կոչ է արել պատրիարքին, որ «իր մտահոգությունները հայտնի աշխարհում, մասնավորապես Հունաստանում իսլամական կառույցների շուրջ, որոնք ոչնչանում են»։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: