ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վերակենդանացման բաժանմունքները պրակտիկորեն լիքն են. Արսեն Թորոսյան

«Վերակենդանացման բաժանմունքները պրակտիկորեն լիքն են, իհարկե կան 1-2 ազատ  տեղեր հիվանդանոցներում և մենք կարողանում ենք դրանց հաշվին ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիներին տեղավորել, որոնց թիվն այսօր գումարային կազմում է 650 հոգի»,- կառավարության այսօրվա նիստում հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և հավելեց, որ նրանցից 44-ը միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին, հայտնում է Panorama.am:

Նախարարը հայտնեց, որ նախորդ օրը 593 նոր դեք  է արձանագրվել 2100 տեստավորման արդյունքում  և նկատեց, որ արձանագրման տոկոսի առումով էական փոփոխություն չկա:

«Դժբախտաբար ունեցել ենք 6 մահ կորոնավիրուսից և 4 մահ ունեցել ենք նաև կորոնավիրուս ունենալով, բայց ոչ կորոնավիրուսից» ,- հայտնեց առողջապահության նախարարը:

Արսեն Թորոսյանի խոսքով, ընդհանուր առմամբ հաստատվել է 26658 վարակի դեպք, 459 մահ  է եղել և ապաքինվել են 15036-ը:

Նախարարը հայտնեց, որ Սպիտակի և Մարտունու հիվանդանոցները ապահովվելու են անհրաժեշտ սարքավորումներով և թթվածնային հագեցվածությամբ:

«Առավոտյան 9:00 դրությամբ տանը հոսպիտալացման 11 սպասող ունենք, որից 4-ը միջին ծանրության և 7-ը թեթև: 80 հոգի սպասում են տեղափոխման  կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներ»,- հայտնեց նախարարը և շեշտեց, որ այդ մասով վիճակը հարաբերականորեն կայուն է:

Նախարարը հայտնեց, որ այն երկրներում որտեղ պարտադրվում է դիմակներ կրելը և այդ կանոնը պահպանվում է նկատվում է իրավիճակի կայունացում և թվերի նվազում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այսօր միջազգային մամուլին հետևելով իմացել է, որ գերզարգացած երկրներից մեկի ղեկավարը, որը նախկինում դեմ  էր եղել դիմակների կրելուն, այսօր փոխել է կարծիքը և հայտարարում է որ դիմակները պետք է կրեն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: