ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել Էրդողանին չփոխել Սուրբ Սոֆյայի տաճարի կարգավիճակը

ԱՄՆ-ը Թուրքիայի իշխանություններին կոչ է անում Ստամբուլի Սուրբ Սոֆյայի տաճարը պահպանել թանգարանի կարգավիճակով: Այդ մասին հայտարարել Է պետքարտուղար Մայք Փոմպեոն, ասված է պետդեպարտամենտի կողմից տարածված հայտարարության մեջ:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել Էր, որ Թուրքիայի պետական խորհուրդը քննարկում Է Ստամբուլի Սուրբ Սոֆյայի տաճարի կարգավիճակի փոփոխության՝ այն թանգարանից մզկիթի վերածելու հնարավորությունը:

Թուրքիայի ԱԳ խարարության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի խոսքով, իր երկիրն իրավունք ունի փոխելու տաճարի կարգավիճակը՝ առանց հաշվի առնելու մյուս պետությունների կարծիքները:

«Մենք կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը՝ Սուրբ Սոֆյայի տաճարը թողնել որպես կրոնական ավանդույթների հարգմանը հանձնառության և պատմական բազմազանության օրինակ, որոնք ավանդ են ներդրել Թուրքիայի Հանրապետությունում, և երաշխավորել, որ այն հասանելի կմնա բոլորի համար»,-ասվում Է Փոմպեոյի հայտարարության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: