ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայտարարել ենք տարեկան հազար բնակարանի մասին, բայց շատ ավելին է կառուցվելու Արցախի նախագահ

Մեր ամենակարևոր ծրագրերից է լինելու բնակարանաշինությունը: Հայտարարել ենք տարեկան հազար բնակարան կառուցելու մասին, բայց ուզում եմ վստահ հայտարարել, որ շատ ավելին է կառուցվելու,  ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, հայտնում է Aysor.am:

«Այսօր ունենք մեծ քանակի ներդրումներ, բնակարաաշինական ծրագրեր են մշակվում ոչ միայն Ստեփանակերտում, այլև՝ շրջկենտրոններում: Տարեկան հազար բնակարանն ամենահամեստ հաշվարկն է», - ասաց նա՝ հավելելով, որ հատուկ ուշադրություն է դարձվելու նաև սոցիալական բնակարանաշինության խնդրին:

Արայիկ Հարությունյանը միաժամանակ նշեց, որ արվելու է ամեն բան՝ Արցախում անմշակ հող չթողնելու համար: Նրա խոսքով՝ առաջիկա 4-5 տարում չոռոգվող և անմշակ հողերը դառնալու են բերրի և մեծ թափ են հաղորդելու գյուղատնտեսության զարգացմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: