ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 29 046,63 դրամ ԱՐԾԱԹ - 346,67 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 965,09 դրամ

USAID -ի հայաստանյան առաքելության ղեկավարն ու կառույցի այլ պաշտոնյաներ տեսակապով քննարկում են ունեցել

USAID -ի հայաստանյան առաքելության ղեկավարն ու կառույցի այլ պաշտոնյաներ տեսակապով քննարկել են Եվրասիայում COVID-19 դեմ ԱՄՆ-ի օգնության հարցերը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»

Հաղորդակցությունը չափազանց կարևոր է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, նշում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրեն Բրոք Բիրմանը «Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի» տեսակապային քննարկմանը Եվրոպայում և Եվրասիայում COVID-19 դեմ USAID-ի արձագանքի շուրջ: Փոխտնօրեն Բիրմանի կարծիքով այս ճգնաժամն էլ ավելի ակնհայտ է դարձնում հանրությանը հաշվետու լինելու ու հասարակության հետ արդյունավետ հաղորդակցվելու անհրաժեշտությունը:

Միջոցառմանը մասնակցող Հայաստանում, Մոլդովայում և Հյուսիսային Մակեդոնիայում USAID-ի առաքելությունների ղեկավարները, ներկայացնելով այդ երկրներին տրամադրված օժանդակությունը, ևս ընդգծեցին համավարակի պայամններում հանրային իրազեկության և հաղորդակցության կարևորությունը: Հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիզերը դրական է գնահատում Հայաստանի կառավարության ջանքերն այս ոլորտում: Ամերիկյան կողմը աջակցել է Հայաստանին իրազեկության վբարձրացման հարցում, որը Գրիզերը որակում է արդյունավետ:

«Հաղորդակցությունն այն մարտահրավերներից մեկն է, որին առերեսվում է այս երիտասարդ կառավարությունը: Այն, սակայն, ձեռնարկեց համապատասխան միջոցներ՝ դիմակայելու այս ճգնաժամի մարտահրավերին»,- ընդգծում է Գրիզերը:

Բանախոսները համակարծիք են՝ հանրային իրազեկության խնդրի կարևոր բաղադրիչներից է ապատեղեկատվության դեմ պայքարը համավարակի օրերին: Որպես օրինակ՝ միջոցառումը վարող Ռոբերտա Բոնազին հիշեցնում է վերջերս Սերբիայում անցկացրած մի հարցման արդյունքների մասին, որտեղ հարցման ենթարկված 10 անձանցից 4-ը հավատացած էին, որ Չինաստանը COVID-19 դեմ պայքարի ամենամեծ նվիրատուն է, որը չի համապատասխանում իրականության:

Անդրադառնալով Հայաստանում ռուսական քարոզչության ազդեցությանը՝ հայաստանյան առաքելության ղեկավարն ընդգծում է՝ գործող իշխանություները հաջողությամբ բալասավորում են իրենց հարաբերությունները ՌԴ-ի, ԵՄ և ԱՄՆ-ի միջև: Երևանն այս քաղաքականությունը որդեգրել էր դեռևս համավարակից առաջ: Հայաստանում սակայն ռուսական լրատվական աղբյուրների գերակայությունը բարդացնում է այլընտրանքային ուղերձների տարածումը: Դա մեզ պարտադրում է ավելի շատ աշխատել՝ մեր խոսքը հանրությանը հասանելի դարձնելու համար, նշում է Գրիզերը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 70%
Քամի՝ 6 կմ/ժ
11 C°
 
12°  25° 
01.10.2020
13°  26° 
02.10.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: