ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Անկախության օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ:

«Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի,

սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Բելառուսի Հանրապետության բոլոր քաղաքացիներին պետական գլխավոր տոնի` Անկախության օրվա առթիվ:

Մաղթում եմ ձեզ հաջողություններ և նոր ձեռքբերումներ երկրի տնտեսական, սոցիալական և գիտատեխնիկական զարգացման և միջազգային ասպարեզում նրա հեղինակության բարձրացման գործում:

Խորհրդանշական է, որ այսօր Բելառուսը նշում է երկիրը ֆաշիզմից ազատագրելու օրը: Մեր երկրների ժողովուրդների բարեկամությունը, որն ավելի է կոփվել Հայրենական մեծ պատերազմի տարիներին, մեզ պարտավորեցնում է շարունակել ձևավորված ավանդույթները և ընդլայնել փոխշահավետ գործընկերությունը: Վստահ եմ, որ այսուհետ ևս, Երևանի և Մինսկի համակարգված գործողությունների շնորհիվ, հայ-բելառուսյան միջպետական համագործակցությունը կբարձրանա որակապես նոր մակարդակի:

Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի,

մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ բոլոր նախաձեռնություններում, իսկ Բելառուսի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և բարգավաճում», - նշված է վարչապետ Փաշինյանի ուղերձում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: