ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՀ Ազգային ժողովում ընդունել են ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հուլիսի 4-ին տեղի է ունեցել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի առանձնազրույցը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Արցախի ՀանրապետությանԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցի, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի, Արցախի Հանարապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի և ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Վահե Գևորգյանի մասնակցությամբ:

Ողջունելով ներկաներին՝ Արթուր Թովմասյանը խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ վերջերս Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև անցկացված տեսակոնֆերանսի մասին՝ այդ համատեքստում կարևորելով ՀՀ արտգործնախարարի՝ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին արձագանքելու անհրաժեշտության և Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության, այդ թվում նաև, ազատ և անվտանգ տեղաշարժի ապահովման վերաբերյալ հնչեցրած տեսակետը:

Շնորհավորելով համապետական ընտրությունների անցկացման և դրանց արդյունքում ընտրվելու կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ընդգծել է, որ ևս մեկ անգամ ի ցույց դրվեց Արցախի ժողովրդի՝ իր ապագան մարդու ազատության հիմնարար սկզբունքների և ժողովրդավարական համակարգի հիման վրա կառուցելու վճռականությունը:

Խոսելով Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները լիազորված են անհրաժեշտ մանդատով՝ առաջ տանելու խաղաղ գործընթացը, և որ առանց Արցախի ժողովրդի մասնակցության, գործնական առումով, ռեալ առաջընթաց ամրագրելն անհնար է:

«Արցախի ժողովուրդը վաստակել է ազատ ապրելու իր իրավունքը և ամենայն պատասխանատվությամբ է կառուցում իր ապագան և իրականացնում ազատ ապրելու իր իրավունքը»,-ընդգծել է Զոհրաբ Մնացականյանը:

Հանդիպմանը քննարկվել են նաև համավարակի պայմաններում բանակցային գործընթացի իրականացմանը, խորհրդարանական դիվանագիտությանը և հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    25 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: