ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ժան Կաստեքսին Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժան Կաստեքսին Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Հարգելի պարոն Կաստեքս,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Վստահ եմ՝ Ձեր գլխավորությամբ Ֆրանսիայի կառավարությունը կկարողանա հաջողությամբ հաղթահարել համավարակի մարտահրավերը և առաջ մղել Ֆրանսիան դեպի նոր նվաճումներ։

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք էլ ավելի կամրապնդենք ընդհանուր արժեքների և պատմամշակութային առնչությունների վրա հիմնված հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները։ Մենք բարձր ենք գնահատում համավարակի հաղթահարման հարցում բարեկամ Ֆրանսիայի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին:

Պատասխանատու նոր պաշտոնում Ձեզ մաղթում եմ քաջառողջություն և եռանդ, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և հաղթական ապագա»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: