2020թ. հունվարին Ժնևի հանդիպումը համապարփակեցնում էր մեր աշխատանքները. Զոհրաբ Մնացականյան
2020թ. հունվարին Ժնևի հանդիպումը համապարփակեցնում էր մեր աշխատանքները: Այս մասին Արցախի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, փոխանցում է news.am-ը:
«Անցած երկու տարիների ընթացքում մենք բավական դինամիկ գործընթացների մեջ ենք եղել խաղաղ կարգավորման առումով՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և իրենց միջնորդությամբ աշխատելու ադրբեջանական կողմի հետ խաղաղ կարգավորման ամբողջ ծավալի, փաթեթի շուրջ, բազմաթիվ հարցերի շուրջ, որոնք վերաբերում են մեզ համար կարևորագույն և առաջնային խնդիրներին, որոնք բխում են համապարփակ, կայուն, տևական անվտանգության համակարգի և ամենակարևորը՝ նաև Արցախի կարգավիճակի հարցերից։
Եվ վերջապես, երրորդ կարևոր, շատ էական ուղղությունը․ Արցախի ընտրված իշխանությունների և Արցախի ժողովրդի ավելի անմիջական մասնակցությունն է խաղաղ գործընթացին։ Ընդ որում, շատ էական է պահպանել և ամրապնդել խաղաղ կարգավորման հանդեպ սեփականության զգացումն Արցախի մոտ այն առումով, որ, ի վերջո, հարցը վերաբերում է Արցախին, Արցախի ժողովրդին, և կարգավորումը վերաբերում է առաջին հերթին նրանց։
Այս բոլոր երեք ուղղություններով ունեցել ենք բավական ակտիվ աշխատանք համանախագահների և ադրբեջանական կողմի հետ։ Վերջին մեր հանդիպումը կայացավ 2020թ. հունվարին Ժնևում և այդ հանդիպումը համապարփակեցնում էր մեր աշխատանքներն այս շրջանում և նախանշում մեր հաջորդ քայլերը, որոնք ինչ-որ չափով վնասվեցին այս համավարակի պատճառով։ Սակայն մեր մշտական կապը համանախագահների հետ մնում է անխափան, և մյուս կողմից մենք կարողացանք անցկացնել երկու տեսակոնֆերանս և՛ համանախագահների, և՛ Ադրբեջանի արտգործնախարարի հետ, որը շատ էական էր այն առումով, որ կապը պահպանվում է: Մենք մշտապես մնում ենք կապի մեջ և աշխատում ենք բոլոր այն հարցերի շուրջ, որոնց հիմա հնարավոր է անդրադառնալ»,-ասաց նախարարը:
Դիտարկմանը, որ վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հանդարտ ժամանակն օգտագործել են առաջնագծում դիրքերն ամրապնդելու համար, և հիմա պատրաստ են, Մնացականյանն ասաց. «Սա արտահայտում է հռետորաբանությունը, և մենք անդրադարձել ենք այս հարցին։ Հայկական կողմերը, Արցախն առավել քան վճռական է պաշտպանելու իր անվտանգությունը, իր կյանքի իրավունքը, իր ազատությունը։ Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության և ազատության միակ երաշխավորողը։ Ե՛վ Հայաստանը, և՛ Արցախը բավարար ներուժ ունեն՝ պաշտպանելու, պաշտպանվելու, և սպառնալիքների լեզուն խստորեն մերժված է հայկական կողմերի կողմից։
Հայկական կողմերը նույնպես պատրաստ են և ամբողջ ներուժով իրենց աշխատանքները իրականացնում են պաշտպանությունը ամրապնդելու առումով: Սա շարունակական ու մշտական գործընթաց է: Մեկ ձեռքով կրակել, մյուս ձեռքով բանակցել. նման բանաձևն արդյունավետ և ընդունելի չէ և մերժվում է»:
Հարցին, թե արդյոք չեն փոխվել Երևանի պլանները՝ Ստեփանակերտի ուղղակի մասնակցությունը վերականգնելու առումով, ՀՀ ԱԳ նախարարը պատասխանեց. «Սա մեզ համար շատ կարևոր սկզբունքային հարց է, և ամենից բացի դա պրակտիկ հարց է։ Եթե մենք իրապես կենտրոնանում ենք արդյունավետ բանակցային խաղաղ գործընթացի վրա, ուղղակի արդյունավետությունն ապահովելու առումով այս գործառույթի իրականացումը,
Արցախի մասնակցությունը գործընթացին պրակտիվ խնդիր է։ Սա որևէ կերպ չի նվազեցնում Հայաստանի պատասխանատվությունը և պարտավորություններն այս գործընթացում, բայց ամրագրում է շատ ավելի հստակ արդյունավետություն՝ խաղաղ գործընթացում ռեալ առաջընթաց ապահովելու համար»:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 45%
Քամի՝ 1,03 կմ/ժ