ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալուց հետո առաջին պատժամիջոցներն է կիրառել ռուսաստանցիների դեմ

Մեծ Բրիտանիան առաջին պատժամիջոցներն է կիրառել ռուսաստանցիների դեմ սեփական «Մագնիտսկու ակտի» շրջանակներում: Սև ցուցակում հայտնվել են նրանք, ում Լոնդոնը մասնակից է համարում մարդու իրավունքների ոտնահարմանը: Այժմ նրանց արգելվելու է մուտք գործել երկիր, և նրանց ակտիվներն այնտեղ սառեցվելու են, հայտնում է Forbes-ը:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է մի շարք երկրների քաղաքացիների, այդ թվում նաև Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ նոր պատժամիջոցների մասին՝ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների համար: Սահմանափակումները մտցվել են այսպես կոչված «Մագնիտսկու օրենքի» բրիտանական վարկածի շրջանակներում, որն ընդունվել էր ԱՄՆ-ում 2012 թվականին: Այն անվանվել է Hermitage Capital ներդրումային հիմնադրամի աուդիտոր Սերգեյ Մագնիտսկու անունով, ով մահացել է 2009-ին՝ կալանքի տակ գտնվելու ընթացքում:

Պատժամիջոցներն անմիջապես ուժի մեջ են մտնում: Պատժամիջոցների տակ հայտնվածներին արգելվելու է մուտք գործել Մեծ Բրիտանիա, իսկ նրանց ակտիվները երկրում  սառեցվելու են: «Մագնիտսկու օրենքը» տարածվում է ոչ միայն ռուսների, այլև այլ երկրների քաղաքացիների վրա: Այդպես, ցանկում ներառվել են Սաուդյան Արաբիայի այն քաղաքացիները, ում Լոնդոնը ներգրավված է համարում սաուդցի լրագրող Ջամալ Հաշագջիի սպանությանը։

Բացի այդ, ցանկում ներառված են  Հյուսիսային Կորեայի պետական ​​անվտանգության նախարարությունը և սոցիալական ապահովության նախարարությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: