Արթուր Դավթյանն Արցախում դատախազների հետ քննարկել է ԶՈՒ-ում հանցավորության հակազդման խնդիրները
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել Արցախում տեղակայված կայազորների դատախազների հետ, որին մասնակցել են ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը, ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ԱՀ պաշտպանության բանակում հանցավորության օպերատիվ վիճակին, հանցագործությունների բացահայտմանը, զինվորական գործերով նախնական քննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությանը։
Մանրամասն քննարկվել է հատկապես այս տարվա փետրվարին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ Արցախ կատարած այցի ընթացքում Պաշտպանության բանակի հրամանատարության, միավորումների, զորամասերի հրամանատարների ու ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ զինված ուժերում ծանր հանցագործությունների, ինքնասպանությունների կանխարգելմանը, կարգապահական կանոնների խստիվ պահպանմանն ուղղված՝ ՊԲ-ի հետ համատեղ միջոցառումների իրականացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
Չնայած նախորդ ամիսներին այս ուղղություններով կատարված աշխատանքների դրական արդյունքներին՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ կայազորների զինվորական դատախազությունների սպասարկման ներքո գտնվող զորամասերում առկա է նախանշված աշխատանքը հետևողականորեն շարունակելու անհրաժեշտություն։ Արթուր Դավթյանը շեշտը դրել է հատկապես զինված ուժերում հանցավոր ենթամշակույթին բնորոշ երևույթներն արմատախիլ անելու, ծառայակիցների, սպաների և շարքային զինծառայողների միջև կանոնագրքային հարաբերությունները խստագույնս պահպանելու նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու, որպես պոտենցիալ հանցածին գործոն՝զորամասերում զինծառայողների միջև տարբերակված մոտեցումները բացառելու վրա։
Գլխավոր դատախազը կայազորների դատախազներին հանձնարարել է անվտանգության կանոնների լիարժեք պահպանմամբ զորամասեր անակնկալ այցելություններով մշտական ուշադրության տակ պահել տեղերում իրավիճակը, իսկ քրեական վարույթների շրջանակներում ակտիվորեն կիրառել հանցագործությունները ծնող պայմանների և պատճառների վերացմանն ուղղված դատախազական ներգործության միջոցներ, հետևել դրանց իրականացմանը։
Խորհրդակցության ընթացքում արծարծվել է զորամասերից բացի նաև առաջնագծում հերթապահության ժամանակ կարգապահության ամրապնդման, զինված ուժերում հանցավոր դրսևորումների արձանագրման և բացահայտման հարցում հրամանատարական կազմի շահագրգռության առավել խթանմանմիջոցների խնդիրը։ Նախանշվել են վերոնշյալ, ինչպես նաև զորամասերի ղեկավարության, իբրև հետաքննության մարմինների, իրավական գիտելիքների ավելացման և հմտությունների զարգացման հարցում Դատախազության և ՊԲ-ի միջև համագործակցությանխորացման ուղղությամբ հիմնական անելիքները։
ԱՀ ՊԲ հրամանատարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ավելի հաճախակի դարձնել նման, ինչպես նաև ավելի լայն ընդգրկմամբ հանդիպումների, կազմակերպումը։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 18%
Քամի՝ 1,03 կմ/ժ