ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 29 046,63 դրամ ԱՐԾԱԹ - 346,67 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 965,09 դրամ

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը

Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Վահագն Թորոսյանի և Ջոն Հայրապետյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Էմին ԱբգարյանիՌոմեն Ահարոնյանի և Բորիս Բախշիյանի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Արմենակյանի երդման արարողությունը։

Նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: «Վստահ եմ՝ շատ լավ գիտակցում եք, թե որքան բարձր է դատավորի և դատական համակարգի ներկայացուցչի պատասխանատվությունը ժողովրդի առջև: Ձեզ հաջողություն եմ մաղթում և վստահ եմ, որ ձեր պարտականություններն ամենաբարձր մակարդակով կկատարեք,-ասել է նախագահը:- Ձեր երդումով հավաստիացնում եք, որ ծառայելու եք մեր ժողովրդին, երկրին, պետությանը՝ հավատարիմ լինելով և՛ Սահմանադրությանը, և՛ օրենքներին: Հուսով եմ, որ այդ երդումը միշտ պահելու եք»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 46%
Քամի՝ 6 կմ/ժ
18 C°
 
12°  23° 
30.09.2020
12°  25° 
01.10.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: