ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 29 046,63 դրամ ԱՐԾԱԹ - 346,67 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 965,09 դրամ

Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Բելառուսի դեսպանի հետ

Հուլիսի 8-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ` ՀՀ-ում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Նազարուկին` պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական միջպետական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ իրականացրած ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար, հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-բելառուսական համագործակցության հարցեր և փոխհարաբերությունների հետագա զարգացման ուղիները, ընդգծվել է համագործակցության բավականին բարձր դինամիկան: 

Քննարկվել են նաև բազմակողմ ձևաչափերի շրջանակներում իրականացվող միջոցառումների ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 46%
Քամի՝ 6 կմ/ժ
18 C°
 
12°  23° 
30.09.2020
12°  25° 
01.10.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: