ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանում առաջարկում են տարածքային ամբողջականության խախտումը հավասարեցնել ծայրահեղականությանը

ՌԴ Պետական Դումա օրինագիծ է ներկայացվել, որով Ռուսաստանում տարածքային ամբողջականության խախտումը հավասարեցնում են ծայրահեղականությանը: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պետականաշինության եւ օրենսդրության հարցերով կոմիտեի նախագահ Պավել Կրաշենիննիկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր Պետդումա է մտցվում ««Ծայրահեղական գործունեության հակազդեցության մասին» դաշնային օրենքի 1 հոդվածում փոփոխությունների մասին» նախագիծը»,-ասել է նա:

Առաջարկվում է հստակեցնել տվյալ օրենքի տերմինաբանությունը: «Առաջարկվում է ավելացնել մի պարբերություն՝ նշելով, որ ծայրահեղականություն է ճանաչվում ՌԴ տարածքային ամբողջականության խախտումը, այդ թվում՝ տարածքի մի հատվածի օտարումը»,-պարզաբանել է Կրաշենիննիկովը:

Տարածքային  ամբողջականության խախտման համար կարող է սպառնալ 6-10 տարվա ազատազրկում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0 կմ/ժ
    20 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: