ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քանյե Ուեսթը 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին կմասնակցի որպես անկախ թեկնածու

Ամերիկացի ռեփ-կատարող Քանյե Ուեսթը պատրաստվում է 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցել որպես անկախ թեկնածու: Այդ մասին նա հայտարարել է հուլիսի 8-ին Forbes հանդեսում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ես իմ թեկնածությունը որպես հանրապետական կառաջադրեի այն դեպքում, եթե չլիներ Թրամփը: Եթե Թրամփն ընտրարշավում Է, ապա ես կմասնակցեմ որպես անկախ թեկնածու»,-հայտարարել է Ուեսթը: Նա նշել է, որ այլևս չի աջակցում Սպիտակ տան ներկայիս ղեկավարին, չնայած նրա կողմնակիցն Է եղել վերջին տարիներին:

Ուեսթը հերքել է այն լուրերը, որ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին հայտարարությունը նոր God՚s Country ալբոմի թողարկման  գովազդային արշավի մաս է: Խոսելով արտաքին քաղաքականության ուղեգծի մասին՝ Ուեսթը նշել Է, որ ինքը «դեռ չի ձևակերպել այն», բայց մտադիր Է «պաշտպանել Ամերիկան»: Նա նաև հայտարարել Է, որ «սիրում Է Չինաստանը», իսկ կորոնավիրուսի համավարակը «չինացի ժողովրդի մեղքը չԷ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: