ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ջավախքի Մարզամշակութային կենտրոն ստեղծելու համար նախատեսված գումարը փոխանցվել է Հայաստանի առողջապահության համակարգին

Ջավախքի Մարզամշակութային կենտրոն ստեղծելու համար նախատեսված գումարը փոխանցվեց Հայաստանի առողջապահության համակարգին՝ COVID-19-ի դեմ արդյունավետ պայքար մղելու համար։ Panorama.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Սամցխե-Ջավախքի Մեդիա Վորլուծական կենտրոնը:

13 400$ գումարը հավաքվել էր անցյալ տարվա հունիսի 2-ին Գլենդելում Սփյուռքի Միասնության Հարթակի և Գեոպոլիտիկ ակումբի ջանքերով, որպեսզի Ախալցխայում  երեիտասարդների համար Մարզամշակութային կենտրոն ստեղծվեր ։

«Ցավոք, հանգանակված գումարը բավարար չէր Ախալցխայի կենտրոնական մասերում տարածք կամ շինություն ձեռք բերելու համար և որոշում էր կայացվել վարձակալել տարածք և ձեռք բերել տրենաժորներ»,- նշված է նյութում։

Հաշվի առնելով համաճարակի դեմ Հայաստանի հանրապետության պայքարը՝ Ջավախքից Սամցխե-Ջավախքի Մեդիա Վորլուծական կենտրոնը, որը մասնակցել էր տվյալ դրամահավաքին, առաջարկել է ԱՄՆ-ի ՍՄՀ-ին գումարը այս փուլում ամբողջությամբ փոխանցել Հայաստանի առողջապահական համակարգին։

Օրեր անց առաջարկը քվեարկության է դրվել և գումարը փոխանցվել Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվեհամարին։

«Անցյալ տարի թելեթոն դրամահավաքը կազմակերպած կազմակերպությունները փաստում են, որ իրենց կողմից նախատեսված ծրագիրը չի մոռացվի և ապագայում ամեն ջանք գործադրվելու է՝ Վրաստանի իշխանությունների հետ լեզու գտնելով և Հայաստանի օգնությամբ այն կյանքի կոչելու համար»,- տեղեկացնում է Սամցխե-Ջավախքի Մեդիա Վորլուծական կենտրոնը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 0 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: