ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը պատշտանել է Քանիե Ուեսթի՝ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու որոշումը

Seth Wenig/AP

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տալիս ամերիկացի ռեփ-կատարող Քանիե Ուեսթի՝ երկրի բարձրագույն պետական պաշտոնի հավակնելու որոշումը, բայց կարծում է, որ ի վերջո երգիչը կպաշտպանի հանրապետականներին: Այս մասին Թրամփը հայտարարել է Fox News հեռուստաալիքի եթերում:  

«Ինձ դուր է գալիս, որ նրա ձայնը կլսվի, բայց նա միշտ կլինի մեր կողմից»,- նշել է Թրամփը՝ մեկնաբանելով նախագահական մրցարշավին մասնակցելու Ուեսթի պլանները: «Նա շատ լավ տղա է, մենք նրա հետ հիանալի լեզու ենք գտնում: Կարծում եմ, ի վերջո նա կպաշտպանի մեզ», - հավաստիացրել է պետության ղեկավարը: Թրամփն ընդգծել է, որ «անհրաժեշտ է կանգնեցնել արմատականներին ձախերի թվից»:

Ուեսթը հուլիսի 4-ին Twitter-ում գրել է, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի պամար: Հուլիսի 8-ին Forbes-ում հրապարակված հարցազրույցում կատարողը ճշտել է, որ պատրաստվում է մասնակցել նախագահական ընտրություններին ընթացիկ տարում որպես անկախ թեկնածու: Ուեսթը նշել է, որ այլևս չի պաշտպանում Թրամփին, չնայած այն բանին, որ վերջին տարիներին եղել է նրա կողմնակիցը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: