ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն աջակցում է Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորմանը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի առանցքային հանձնաժողովը հաստատել է փաստաթուղթ` կոչ անելով շարունակել USAID –ի (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն) կողմից Արցախում իրականացվող մարդասիրական ականազերծման ծրագրի ֆինանսավորումը՝ 2021 թվականի ֆինանսական տարվա արտասահմանյան օգնության օրինագծի շրջանակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

«Մենք, անշուշտ, ողջունում ենք այս զեկույցը ՝ որպես ճիշտ ուղղությամբ արված քայլ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այս վարչակազմի կողմից վճռական հարձակումը Արցախիականազերծման ծրագրի նկատմամբ, պարզ է, որ կոնգրեսը, հիմնվելով արտասահմանյանօգնության հիմքում ընկած օրինագծի վրա, պետք է ավելին անի՝ ապահովելու ԱՄՆ-իշարունակական աջակցությունը Արցախում ականազերծման ծրագրին»,- ասել է Ամերիկայի Հայդատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Այսպիսով, հանձնաժողովն առաջարկել է նախորդ տարիներին համահունչ ֆինանսավորում հատկացնել ԱՄՆ ՄԶԳ «Մարդասիրական ականազերծում» ծրագրի համար: USAID-ի կողմից ֆինանսավորվող ականազերծման ծրագիրը իրականացվում է Արցախում, որտեղ HALO Trust-ը հաջողությամբ հեռացրել է ավելի քան 61 հազար ական և մաքրել մոտ 62 հազար ակր տարածք ՝ ապահովելով ավելի անվտանգ ապագա Արցախի բնակչության ավելի քան 80 տոկոսի համար:

Արտասահմանյան օգնության օրինագիծը և դրան կից զեկույցը հատկացումների հանձնաժողովում ընդունվել է 29-ից 21 կողմ ձայներով, և նախատեսվում է, որ շուտով այն կքննարկվի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում: Իսկ Սենատի հատկացումների հանձնաժողովն առաջիկա շաբաթվա ընթացքում կդիտարկի արտասահմանյան օգնության օրինագծի իր տարբերակը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: