ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրսբերում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրսբերում չի ցանկանում: Այս մասին նա ասել է The Washington Post-ի և Fox-ի թղթակից, ամերիկյան ձեռնարկատիրական ինստիտուտի աշխատակից Մարկ Թիսենին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Ոչ, ես չեմ ցանկանում դուրս գալ, սակայն ցանկանում եմ, որ մյուս երկրները վճարեն իրենց արդար մասնաբաժինը»,-ասել է Թրամփը:

Նա նաև պատմել է Ռուսաստանին հակազդելու համար ձեռնարկվող քայլերի մասին: Նման քայլերի թվում նա նշել է ՆԱՏՕ-ի ֆինանսավորումն ավելացենելու ջանքերը: Նա նաև նշել է, որ իր գործողությունների շնորհիվ ՆԱՏՕ-ի 8 երկրներ իրականացնում են իրենց պարտավորությունները՝ պաշտպանական կարիքների համար ծախսելով ՀՆԱ առնվազն 2 տոկոսը: Սակայն նրա խոսքով՝ դա շատ քիչ է:

Թրամփը կրկին հաստատել է Գերմանիայից ամերիկացի զինվորականների մի մասի դուրսբերման  և Լեհաստան տեղափոխման մտադրության մասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    15 C°
     
    27°  15° 
    18.04.2024
    27°  17° 
    19.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: