ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարտակերտում շինարարության ժամանակ դամբարան է բացահայտվել

«Հնագիտությունը՝ համավարակի պայմաններում». այսպես է իրենց աշխատանքն Արցախում վերնագրել Տիգրանակերտ հնավայրի և շրջակայքի պեղման և ուսումնասիրման աշխատանքների արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Facebook-ի իր էջում պրեոֆեսորն ուրախությամբ հայտնել է, որ Մարտակերտում վաղ քրիստոնեական դամբարան է հայտնաբերվել, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան

Նա նշել է, որ Արցախ-Ուտիքյան տափաստանի՝ Տիգրանակերտին հարող տարածքները հարուստ են վաղ քրիստոնեական բնակատեղիներով և դամբարանադաշտերով: Նա հատկապես կարևորել է սարկոֆագային և սալարկղային թաղումներն ու արձանագրել Տիգրանակերտի արշավախմբի մի ջոկատի (Համլետ Պետրոսյան, Տատյանա Վարդանեսովա) նոր բացահայտումը։ Ջոկատը պեղել է Մարտակերտի Րաֆֆու փողոցում իրականացված շինարարության ժամանակ բացված սալարկղային դամբարանը:

«Կմախքը մշակելուց հետո այն կհանձնվի Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարան, այդտեղ կտեղափոխվեն նաև թաղման սալերը՝ համալրելու թանգարանային ցուցադրությունը»,- գրել է գիտնականն ու շնորհակալություն հայտնել տեղի պատասխանատուներին և իշխանություններին աջակցության համար:

Հիշեցնենք՝ 2006թ-ից Արցախի Տիգրանակերտում սկսվել են պեղումները, որոնց արդյունքում կարևոր բացահայտումներ են արվել։ Գտնվել և ուսումնասիրվել են քաղաքի միջնաբերդը, պարիսպները, քաղաքի կենտրոնական մասը, վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցին և այլն։ Պեղումների ամենակարևոր գտածոներից մեկը համարվում է 2008-ին հայտնաբերված հայերեն արձանագրությունը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: