ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք. վարակակիր քաղաքացին ժամանել է ՀՀ-ից

Արցախի Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք:

Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը` հղում անելով երկրի Առողջապահության նախարարության տվյալներին:

«Մարտունի քաղաքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մեկ նոր դեպք: Վարակակիր քաղաքացին ժամանել է ՀՀ-ից. սահմանային անցակետում նրանից նմուշառում է իրականացվել և ՊՇՌ հետազոտության արդյունքում բացահայտվել է կորոնավիրուսով վարակվածությունը»,- նշված է հայտարարությունում:

Գրանցվել է առողջացման մեկ նոր դեպք: Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 148 մարդու մոտ, որից 120-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 28 վարակակիր, մեկուսացված է 86 քաղաքացի: COVID-19 –ի ախտորոշմամբ 2 հիվանդի առողջական վիճակը ծանր է, մեկինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 191 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 2 898 փորձանմուշի հետազոտություն: Երկրում մահվան դեպքեր չեն արձանագրվել։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    22 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: