ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կորոնավիրուսային հիվանդանոց տեղափոխման է սպասում ընդամենը 1 մարդ. Արսեն Թորոսյան

Ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների թիվը գումարային մոտավորապես 650 հոգի է, որից 43-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, Կառավարության արտահերթ նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ի տարբերություն վերակենդանացման բաժանմունքների, որոնք գրեթե ամբողջությամբ լիքն են, սովորական մահճակալները և թթվածնով ապահովված մահճակալները հարաբերականորեն ավելի քիչ լարված են: Այս առումով ունենք շատ փոքր դրական դինամիկա: Այն հիմնական ցուցանիշը, որից մենք միշտ փորձում ենք խուսափել, դա տանը հոսպիտալացման սպասող քաղաքացիների թիվն է, պրակտիկորեն չունենք որևէ քաղաքացի, որ տանը սպասում է հոսպիտալիզացիայի: Ունենք ընդամենը մեկ քաղաքացի, որ սպասում է տեղափոխման ոչ կորոնավիրուսային  հիվանդանոցից դեպի կորոնավիրուսային հիվանդանոց: Նախորդ շաբաթ այդ թիվը եղել է մոտ 20:  Հունիսի սկզբին եղել են օրեր, որ այդ թիվը հասել է մինչև 300-ի»,-ասաց Թորոսյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: