ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞ւ է ԱՄՆ-ն դուրս գալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից

news.cgtn

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես տեղեկացրել է  Կոնգրեսին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից: Պատճառն, ըստ Թրամփի, այն է, որ ԱՀԿ-ն ձախողել է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը: Սակայն, ԱՀԿ-ի կանոնադրության համաձայն, Թրամփի որոշումն ուժի մեջ է մտնելու ծանուցումից մեկ տարի անց, այսինքն՝ 2021 թվականի հուլիսին:

Նշենք, որ ԱՀԿ-ի դեմ քննադատությամբ Դոնալդ Թրամփը սկսեց հանդես գալ դեռևս այս տարվա ապրիլին:  Վերջինս այդ ժամանակ հայտարարեց, որ ժամանակավորապես սառեցնում է ԱՀԿ ֆինանսավորումը երկու հիմանական պատճառով: Առաջինը՝ ըստ Թրամփի այն է, որ ԱՀԿ-ն ժամանակին չի արձագանքել և արդյունավետ քայլեր չի ձեռնարկել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար: «ԱՀԿ-ի կողմից առողջապահական համակարգում արտակարգ իրավիճակ հայտարարելը ձգձգվեց: Նույնիսկ ավելի շատ ժամանակ պահանջվեց տարբեր երկրներից համաճարակի  էպիկենտրոն փորձագետների խումբ ուղարկելու վրա: ԱՀԿ-ի դանդաղ արձագանքը և վիրուսի վերաբերյալ նրանց նախնական տեղեկատվության անճշտությունը մարդկային կյանքեր արժեցան»,- ասել է Թրամփը:

Երկրորդ պատճառն, ըստ ԱՄՆ նախագահի, այն է, որ ԱՀԿ-ն անտեսել է արժանահավատ տեղեկությունները և գործել է Չինաստանի թելադրանքով: «ԱՀԿ-ն չուսումնասիրեց տարբեր աղբյուրներից հավաստի տեղեկությունները, որոնք հակասում էին Չինաստանի պաշտոնական դիրքորոշմանը: Արդեն 2019-ի դեկտեմբերին տեղեկություններ էին տարածվել վիրուսը անձից անձին փոխանցվելու մասին: Այդ պարագայում ԱՀԿ-ն պետք է անհապաղ հետաքննություն անցկացներ այդ ուղղությամբ», - հայտնել է ԱՄՆ նախագահը:

ԱՀԿ-ի ֆինանսավորումը ժամանակավորապես սառեցնելուն հաջորդեց այն, որ Թրամփը կազմակերպությանը վերջնագիր ներկայացրեց, որ եթե հրատապ և էական բարեփոխումներ չանցկացվեն, ապա ԱՄՆ-ն ընդմիշտ կհրաժարվի ֆինանսավորել այդ կազմակերպությանը և կվերանայի իր անդամակցությունը, ինչն էլ մեկ ամիս հետո փաստացի իրականացրեց:

Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ Թրամփն այս որոշումը կայացրել է՝ հիմնվելով փորձագետների կարծիքների վրա, ովքեր պնդում են, որ համաճարակի սկզբնական փուլում ԱՀԿ-ն անտեսել է Թայվանից ստացված տեղեկատվությունն այն մասին, որ կորոնավիրուսը կարող է մարդուց մարդուն փոխանցվել: Խոսքը վերաբերվում է Թայվանի առողջապահության նախարարության կողմից ուղարկված էլեկտրոնային նամակին (թվագրված 2019թ.-ի դեկտեմբերի 31-ին), որում վերջիններս նշել են, որ վիրուսը մարդուց մարդու է փոխանցվում: Հենց այդ էլեկտրոնային նամակն էլ դարձավ ԱՄՆ կողմից քաղաքական շահարկման թեմա, որը նոր լարվածության պատճառ ծառայեց ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում:

Նամակը ստանալուց մի քանի շաբաթ հետո, ըստ Թայվանի առողջապահության նախարարի, ԱՀԿ-ն առանց հետաքննություն անցկացնելու հայտնել է, որ արժանահավատ տեղեկատվություն չկա մարդուց մարդուն փոխանցվելու մասին: Մինչդեռ նրա պնդմամբ վարակի տարածման սկզբնական պահին այդ տեղեկատվության վրա հիմնվելը կարող էր փոխել կորոնավիրուսի տարածման ընթացքը։

Հարկ է սակայն նշել, որ Թրամփի՝ ԱՀԿ-ից դուրս գալու վերաբերյալ այս որոշմանը քննադատաբար են մոտենում ոչ միայն երկրում նրա ընդդիմախոսները՝ այս քայլը «սեփական մեղքը ԱՀԿ-ի վրա բարդելու փորձ» անվանելով, այլ նաև տարբեր երկրներ: ԱՄՆ-ն Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոշորագույն ֆինանսավորողն է: Միայն անցած տարի ԱՄՆ տրամադարած գումարը կազմել է 400 միլիոն դոլար, ինչը կառույցի ընդհանուր բյուջեի 15 տոկոսն է կազմում: Հետևաբար՝ համաճարակի ամենաթեժ պահին այս կառույցը ֆինանսավորումից զրկելու ԱՄՆ նախագահի որոշումն, ըստ ԵՄ տարբեր երկրների և Ռուսաստանի, անթույլատրելի է: Սակայն Թրամփի խոսքով, Միացյալ Նահանգները տվյալ կազմակերպության համար նախատեսված գումարը ոչ թե ուրիշ նպատակներով է օգտագործելու, այլ ուղղելու է ամբողջ աշխարհի հրատապ առողջապահական կարիքներին։

 

 





Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: