ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գվատեմալայի Կոնգրեսի առաջին փոխնախագահը դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը

Katerin Chumil / elPeriódico

Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանան, ով գործընկերոջ հետ դեկտեմբերին այցելել էր Արցախի Հանրապետություն, Թվիթեր սոցիալական ցանցի իր միկրոբլոգում, դատապարտել է Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»՝ Ֆելիպե Ալեխոս Լորենզանան գրել է․ «Դատապարտում ենք հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ կատարած հարձակումը։ Մենք մերժում ենք պատերազմական դրսևորումներն ու կոչ ենք անում լուծումներ գտնել դիվանագիտության միջոցով»։

Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերած ագրեսիայի դատապարտման մասին հայտարարություններով են հանդես եկել աշխարհի մի շարք երկրների խորհրդարանականներ, քաղաքական ու հասարակական գործիչներ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: