ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության հինգ նոր դեպքեր

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

«3-ը նախկինում հաստատված դեպքի ընտանիքի անդամներ են, 2-ն էլ նոր դեպքեր, որոնց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում:
Միևնույն ժամանակ, գրանցվել է առողջացման 4 նոր դեպք:
Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 153 մարդու մոտ, որից 124-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 29, ընդհանուր մեկուսացված է 79 քաղաքացի:
COVID-19 –ի ախտորոշմամբ 2 հիվանդի առողջական վիճակը ծանր է, մեկինն էլ՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 181 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 3079 փորձանմուշի հետազոտություն»,- նշված է հաղորդագրության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: