ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ-ը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել կրակը սահմանին

ՀԱՊԿ քարտուղարությունը կոչ է անում Բաքվին և Երևանին վերականգնել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«ՀԱՊԿ քարտուղարությունը լուրջ մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ, որը սկսվել է այս տարվա հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների միջև զինված բախումից հետո, ներառյալ՝ ծանր զենքի կիրառմամբ, որի հետևանքով զոհեր և վիրավորներ են գրանցվել», - ասվում է հայտարարության մեջ:

«Կոչ ենք անում կողմերին անհապաղ վերականգնել հրադադարը։ Ստեղծված իրավիճակը չի նպաստում իրադրության կարգավորմանը երկու հարևան երկրների սահմաններին, որոնցից մեկը՝ ՀՀ-ն, ՀԱՊԿ անդամ պետություն է: Այս իրավիճակը վկայում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների խախտման մասին, որոնց հասել են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով», - ընդգծել են ՀԱՊԿ-ում:

Ռազմաքաղաքական դաշինքը կողմերին կոչ է անում «անհապաղ վերականգնել հրադադարը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում»:

«Մենք ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և ընկերներին ու մաղթում վիրավորներին արագ ապաքինում», - նշել են ՀԱՊԿ-ում:

Կազմակերպությունն ուշադրություն է հրավիրել փաստի վրա, որ Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարներն իրենց հայտարարություններում բազմիցս կոչ են արել հակամարտող կողմերին լուծում գտնել բացառապես խաղաղ միջոցներով և զերծ մնալ սադրիչ գործողություններից՝ լարվածության սրումը կանխելու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: