ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 729,18 դրամ ԱՐԾԱԹ - 361,04 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 957,49 դրամ

Մենք խորապես անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող փոխհրաձգությունների կապակցությամբ. Պեսկով

© Валерий Шарифулин/ТАСС

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում խորապես անհանգստացած են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող փոխհրաձգությունների կապակցությամբ և կոչ են անում կողմերին զսպվածություն դրսևորել և հետևել հրադադարին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, փոխանցում է Tert.am:

«Մենք խորապես անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող փոխհրաձգությունների կապակցությամբ: Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում զսպվածություն դրսևորել և հետևել հրադադարի ռեժիմի շրջանակում իրենց պարտավորություններին»,-ասել է Պեսկովն ի պատասխան այն հարցի, թե ինչպես է Կրեմլը գնահատում երկու երկրների սահմանին տիրող իրավիճակը:

«Ռուսաստանը, մենք դա արդեն հայտարարել ենք տարբեր մակարդակներով, պատրաստ է իր միջնորդական ջանքերը գործադրել կարգավորման համար որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր: Դուք գիտեք, որ արտգործնախարար Լավրովի և Երևանից ու Բաքվից իր գործընկերների միջև հեռախոսային պարբերական շփումներ են եղել: Այդ իսկ պատճառով մենք երկու կողմերին էլ զսպվածության կոչ ենք անում»,-ասել է մամուլի քարտուղարը:


Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 81%
Քամի՝ 4 կմ/ժ
0 C°
 
   
03.12.2020
   
04.12.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: