ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ մեր գործընկերները տեղեկացված են, որ ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, և այլ միջամտության կարիք չկա. Միրզոյան

ՀՀ արտաքին գերատեսչությունը և խորհրդարանականներն իրենց խողովակներով սահմանային իրավիճակի մասին պարբերաբար և շատ մանրամասն տեղեկացնում են Հայաստանի բոլոր միջազգային գործընկերներին և այն բոլոր կառույցներին, որտեղ Հայաստանը որևէ անդամություն ունի, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխանցում է Aysor.am-ը:

«Ինքս իրադարձությունների մասին տեղեկացնող նամակներ եմ ուղարկել Եվրոպական պառլամենտի նախագահին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին, ինչպես նաև ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մեր գործընկերներին», - նշել է նա:

Միրզոյանի կարծիքով՝ Ադրբեջանի ղեկավարը ցանկանում է պարպել իր երկրի ներսում առաջացած դժգոհությունը և այն ուղղել իրենց կողմից մշտապես թշնամի հռչակված Հայաստանի, հայ ժողովրդի ուղղությամբ:

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ՀԱՊԿ-ի արձագանքը, Արարատ Միրզոյանը պատասխանել է.

«Ընթացիկ, ըստ էության՝ խաղաղություն հաստատելու կոչեր են: ՀԱՊԿ մեր գործընկերները տեղեկացված են այն մասին, որ ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, և այլ միջամտության կարիք չկա»:

ԱԺ նախագահը հատկանշական է համարել, որ այս օրերին տեղի ունեցող գործողությունները որևէ կերպ չեն առնչվում Արցախին, այլ տեղի են ունենում Հայաստանի հետ սահմանին:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    27 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: