ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

EFE

Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների կոնգրեսը, վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:  «Շուտով այն կքննարկվի նաև վերին պալատում՝ Սենատում»,-նշում է Եղոյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ Իտալիայում համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտելու համար մնացել է միայն պատգամավորների պալատի քվեարկությունը, քանի որ հարցը պալատում արդեն քննարկվել է, իսկ Սենատում վավերացվել էր դեռ անցած տարվա՝ 2019-ի սեպտեմբերին։

Համաձայնագիրը դեռ չվավերացրած երրորդ երկրում՝ Պորտուգալիայում, այն ևս շուտով կմտնի երկրի միապալատ խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ։

Այս երեք երկրներում վավերացման գործընթացի ավարտից հետո համաձայնագիրն ամբողջությամբ կմտնի ուժի մեջ։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: