ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ես Հայաստանի հետ եմ և աղոթում եմ նրանց համար, ովքեր սահմանին են. Քիմ Քարդաշյան

Nakrasilas.ru

«Չնայած շարունակվող համաշխարհային պանդեմիային, Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի՝ ամբողջ աշխարհում կրակի դադարեցման կոչը և հարձակվել Հայաստանի վրա: Հարձակման թիրախ են դարձել քաղաքացիական ենթակառուցվածքները և հիմա Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել հայկական ԱԷԿ-ին»: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ռեալիթի շոուների ամերիկյան աստղ Քիմ Քարդաշյանը, փոխանցում է News.am:

«Միաժամանակ հաջորդ շաբաթ տեղի կունենա ԱՄՆ Ազգային պաշտպանության մասին օրենքի փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քվեարկությունը, որը երաշխավորում է, որ Միացյալ Նահանգները Ադրբեջանին չի տրամադրում ռազմական օգնություն, որը կարող է օգտագործվել Հայաստանի դեմ:

Միջազգային հանրությունը պետք է միջամտի, և օգտագործելով քաղաքական ու դիվանագիտական միջոցները, կանխի լարվածության հետագա աճն ու զոհերը: Ես Հայաստանի հետ եմ ու աղոթում եմ նրանց համար, ովքեր ներգրավված են սահմանին այդ լարվածության մեջ: Ես կոչ եմ անում պանդեմիայի այս բարդ շրջանում իրավիճակը խաղաղությամբ կարգավորել»,-ընդգծել է Քարդաշյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: