ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արդարադատության նախարարը Իրանի դեսպանի հետ քննարկել է Հայաստանի ՔԿՀ-ներում պահվող իրանցիների խնդիրների լուծման ճանապարհները

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին:

Նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և վստահություն հայտնել, որ երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունները նույն արդյունավետությամբ կշարունակվեն։

Դեսպան Զոհուրին շնորհակալություն է հայտնել Ռուստամ Բադասյանին հանդիպման համար, ընդգծել Հայաստանի ու Իրանի պատմամշակութային խորը անցյալի ու առկա ջերմ հարաբերությունների մասին և վստահություն հայտնել, որ Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն՝ ի շահ մեր ժողովուրդների։

Հանդիպման ընթացքում արդարադատության նախարարն ու դեսպանն անդրադարձել են Հայաստանում իրենց պատիժը կրող իրանցի դատապարտյալներին Իրան փոխանցելու հարցին, Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում գտնվող իրանցի դատապարտված ու կալանավորված անձանց պահման պայմաններին և այլ հարցերին։

Նախարար Բադասյանը դեսպանին խնդրել է իր ջերմ խոսքերը փոխանցել COVID-19-ից տուժած իրանցի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով նրանց շուտափույթ ապաքինում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: