ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել հայկական ԱԷԿ-ին. Քիմ Քարդաշյանը կրկին խոսել է Ադրբեջանի ագրեսիայի մասին

click2houston.com

 Հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը  կրկին անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը՝ Ինստագրամի 179 միլիոն հետևորդներով էջում կրկին խոսելով Ադրբեջանի ագրեսիայի մասին: Նա հրապարակել է լուսանկար՝ խորհրդանշական կերպով այն նմանեցնելով Հայաստանի եռագույն դրոշին. կարմրահեր Քարդաշյանը հագել է ծիրանագույն հագուստ՝ նկատելով միայն կապույտի բացակայությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քարդաշյանը գրել է. «Նրանց համար, ովքեր չգիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում հենց հիմա, ցանկանում եմ կրկին կիսվել գրառմամբ, որպեսզի բոլորդ կարողանաք աջակցել»,-նշել է հեռուստաաստղը՝ ներկայացնելով հուլիսի 16-ին արված գրառումը, որում շեշտում է՝ չնայած շարունակվող գլոբալ համավարակին՝ Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի` համաշխարհային զինադադարի կոչը և հարձակվել է Հայաստանի վրա:

«Հայաստանում քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորվել են, և հիմա Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել հայկական ԱԷԿ-ին: Միևնույն ժամանակ հաջորդ շաբաթ կոնգրեսական փոփոխություններ են լինելու Ազգային պաշտպանության ակտում՝ երաշխավորելով, որ ԱՄՆ-ը հնարավորություն չտա Ադրբեջանին ռազմական օգնություն ստանալ, որը կարող է օգտագործվել Հայաստանի դեմ: Միջազգային հանրությունը պետք է միջամտի,  օգտագործի քաղաքական ու դիվանագիտական միջոցները՝ կանխելու ավելորդ լարվածությունն ու մարդկային կորուստները»,-ընդգծել է նա ու հավելել, որ իր հայրենակիցների կողքին  է և աղոթում է նրանց համար, ովքեր վերջին սրացման ընթացքում սահմանին են:

Քարդաշյանը հորդորել է համավարակի արդեն իսկ բարդ պայմաններում խաղաղ հանգուցալուծել իրավիճակը: «Խնդրում եմ ձեր սենատորներին և ներկայացուցիչներին կոչ արեք աջակցել Հայաստանին»,- եզրափակել է հեռուստաաստղը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: