ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լեռնային Ղարաբաղի մասով բոլոր ձեռքբերումները պետք է մնան բանակցությունների սեղանին․ ՌԴ ԱԳՆ

Riafan.ru

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը բխում է տարածաշրջանի բոլոր պետությունների և բանակցային գործընթացին մասնակցող երկրների շահերից: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանի հետ բաց հարցազրույցում, փոխանցում է News.am:

«Եթե խոսքը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին է, ապա մենք կարծում ենք, որ ոչ միայն Ռուսաստանը, այլ մյուս պետությունները ևս, որոնք մտահոգված են այս տարածաշրջանում կայունության հաստատմամբ և ամրապնդմամբ, պետք է հանդես գան հայտարարություններով՝ կողմերին խրախուսելով խաղաղության, հրադադարի հաստատման, կողմերի բաժանման, ինչի շուրջ  ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության գալ,- ասել է նա:- Իրավիճակի կայունացումն այժմ բխում է գործընթացի բոլոր մասնակիցների շահերից»:

Ինչպես ընդգծել է փոխնախարարը, Ռուսաստանի Դաշնությունը հիմնվում է նրա վրա, որ այն, ինչ ձեռք է բերվել միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցում ԵԱՀԿ-ի, Մինսկի խմբի շրջանակներում, պետք է մնա բանակցությունների սեղանին: «Ներկայիս ճգնաժամը չպետք է հետընթացի հանգեցնի այն առաջընթացից, որին հաջողվել է հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարին մոտենալու հարցում հսկայական ջանքերի արդյունքում, առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնության»,- ասել է Գրուշկոն:

«Այս հակամարտության կարգավորումը թույլ կտա էապես բարելավել իրավիճակն ընդհանուր տարածաշրջանում, այդ թվում՝ կբարելավի երկկողմ հարաբերությունները բոլոր գործընկերների միջև: Մենք բոլորին հորդորում ենք միանգամայն նույն դիրքորոշումը ստանձնել, հատկապես՝ Մինսկի խմբի երկրներին»,- ասել է փոխնախարարը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: