ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ զեկույցը՝ Գլխավոր ասամբլեայի «Անհայտ կորած անձինք» բանաձևի իրականացման վերաբերյալ

Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատրաստած զեկույցը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված 73/178 «Անհայտ կորած անձինք» («Missing Persons») բանաձևի իրականացման վերաբերյալ, որը հասանելի է հետևյալ հղումով` https://undocs.org/ru/A/74/941:

Զեկույցը համապարփակ տեղեկատվություն է ներկայացնում տվյալ բանաձևի իրականացման, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում անհայտ կորած անձանց խնդրի հետ կապված իրավիճակի և հրատապ հարցերի վերաբերյալ։

Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում անհայտ կորածների հարցը ծագել է 1991 թ. Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմից շատ ավելի վաղ: Արդեն 1988-1989 թթ. Արցախում խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից տեղի էին ունեցել ազգությամբ հայերի պատանդառության և առևանգման դեպքեր։ Սակայն հետագայում՝ պատերազմական գործողություններով պայմանավորված, պատանդների և անհայտ կորածների խնդիրն ավելի սուր բնույթ ստացավ։

Զեկույցում ընդգծվում է, որ, դժբախտաբար, ադրբեջանական կողմի ապակառուցողական քաղաքականության պատճառով հակամարտության հետևանքով անհայտ կորածների ճակատագիրը որոշակիացնելու գործում հնարավոր չեղավ նշանակալի արդյունքներ արձանագրել: Արցախի Հանրապետության համապատասխան մարմինների հետ կառուցողական համագործակցության փոխարեն ադրբեջանական կողմը շարունակում է քաղաքականացնել անհայտ կորածների խնդիրը, որը բացառապես մարդասիրական բնույթ է կրում։ Նման համագործակցությունից հրաժարվելը ևս մեկ ապացույց է Ադրբեջանի՝ միջազգային մարդասիրական իրավունքներով իր ստանձնած պարտավորությունների չկատարման մասին:

Փաստաթղթում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի նպատակների արդյունավետ իրականացման համար պայմանների ստեղծման առումով նշվում է, որ հաշվի առնելով այն փաստը, որ անհայտ կորածների խնդիրը չի կարող կարգավորվել միակողմանի կարգով, նախ և առաջ՝ անհրաժեշտ է ապահովել այս հարցում հակամարտության բոլոր կողմերի գործուն ներգրավվածությունը, ինչպես նաև ներդնել համակարգված և արդյունավետ մեխանիզմ՝ առաջընթացի ապահովման հստակ վերահսկողական չափանիշներ սահմանելու համար։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: