ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրամիությանը հաջողվեց հաստատել պատմական բյուջեն, բայցև` Միությունում առկա են անհերքելի խնդիրներ

Եվրամիության անդամ 27 երկրները գրեթե հինգ օր տևած գագաթաժողովի արդյունքում, չնայած բազմաթիվ տարաձայնություններին, կարողացան հաստատել առաջիկա յոթ տարիների համար (2021-2027թթ.) բյուջեի նախագիծը: Փաստաթղթի համաձայն, առաջիկա տարիներին ԵՄ բյուջեն կկազմի 1.1 տրլն եվրո, որից 750 միլիարդը ուղղված է լինելու եվրոպական տնտեսության վերականգնողական ծրագրին: Բյուջեի նախագիծն առաջիկայում պետք է հաստատվի Եվրախորհրդարանի կողմից, ինչը ևս արդեն իսկ ընթանում է բուռն քննարկումներով: Ի դեպ, առաջիկա յոթ տարիների բյուջեի հաստատումն առաջինն էր Բրեքսիթից հետո, որի արդյունքում եվրոպական բյուջեում առաջացել էր 60-70 մրլդ եվրոյի բյուջետային «ճեղք»:

Հիմնական հակասությունները 

Պետք է նշել, որ առաջին անգամ Եվրամիությունը տնտեսության վերականգնման համար գնաց փոխառությունների ներգրավման ճանապարհով, որոնց մարումը (մինչև 2056թ.) պետք է իրականացնեն անդամ բոլոր 27 պետությունները:

Եվրամիության եկարաժամկետ բյուջեի շուջ հակասություններն առավելապես սուղ ընթացք ստացան տնտեսության վարականգնողական ծրագրի համատեքստում: Այս ուղղությամբ նախատեսվող 750 միլիարդն իսկզբանե դրված էր ավելի շատ անվերադարձ սուբսիդիաների տեսքով բաշխման և ավելի քիչ` վարկերի համար:

Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան ու Իսպանիան կողմ էին առավել շատ տուժած տնտեսություններին ավելի մեծ անվերադարձ օժանդակություն տրամադրելու սկզբունքին: Փոխարենը Նիդեռլանդները, Շվեդիան, Ավստրիան և Դանիան առաջ էին քաշում կոշտ պայմաններով ֆինանսավորման պահանջը` ներառյալ փոխառված միջոցների վերադարձ: Հնգօրյա գագաթաժողովի ընթացքում այս չորս երկրները նույնիսկ ստացան «ժլատ քառյակ» անունը: Նշված երկրների թվում գաղափարական լոկոմոտիվ հանդիսացավ Նիդեռլանդները, որի վարչապետը հանդես էր գալիս հարկատուների իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Որոշ կարծիքների համաձայն, այդ երկրի վարչապետ Մարկ Րյուտեն այսպիսով փորձում էր շահել իր ընտրազանգվածի աջակցությունն առաջիկայում սպասվող ընտրությունների համատեքստում:

Այլ խնդրով հակասության մեջ էին մտել Լեհաստանն ու Հունգարիան: Մասնավորապես, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը դեմ էր Նիդեռլանդների առաջարկին` երկրներին տրվող ֆինանսական օժանդակության հացը կապել դրանց կողմից իրավական պարտավորությունների կատարմանը: Նա մեղադրում էր Նիդեռլանդների վարչապետին բանակցություններում քաոս առաջացելու մեջ:  Այս մեթոդին դեմ էր նաև Լեհաստանն, ու դա ևս ուներ բացատրություն. Եվրահանձնաժողովն ավելի վաղ այս երկրներում իրավունքների խախտման, դատական պրոցեսներում եվրոպական արժեհամակարգերին հակասող գործողություններ էր ֆիքսել: 

 

Բյուջեի նախագիծը հաջողվեց ընդունել

Երկուշաբթի առավոտյան Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր թվիթերյան էջում արձանագրեց` «Պայմանավորվեցինք» (Deal):

Նախագծի համաձայն 2021-2027թթ. բյուջեով կրճատումներ են սպասվում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կլիմայական փոփոխությունները, առողջապահությունը, նորարարությունը, օրենքի գերակայության ապահովումը և այլն: Դեռ տարվա սկզբին Եվրահանձնաժողովի կարևորագույն նապատկերից էր CO2-ի մակարդակի կտրուկ կրճատումը` 2050 թվականին ածխածնից զերծ տնտեսություն ունենալու նպատակով: Այս նպատակը մինչև կորոնավիրուսի պանդեմիան էր, և չնայած Եվրահանձնաժողովը պաշտոնապես չի հրաժարվել դրանից, բյուջետային ծախսերն այդ ուղղությամբ կրճատվեցին: Մասնավոապես, այս նպատակի համար ձևավորված անցումային մեխանիզմի համար իսկզբանե նախատեսված 30 մլրդ եվրոյի փոխարեն, կհատկացվի 10 միլարդ: Ինչ վերաբերում է նորարարությանն ու հետազոտություններին, նոր բյուջեով դրան ուղղված ծախսերը կկազմեն 5 մլրդ եվրո, նախապես սահմանված` 13.5 –ի փոխարեն: Գյուղատնտեսության համար սահմանված բյուջեն կրկնակի նվազել է` 15 մլրդի փոխարեն կազմելով 7.5 միլիարդ եվրո:

Գործազրկության դեմ պայքարի և փոքր բիզնեսի աջակցության նպակակով ստեղծված investEU ծրագրի համար նախատեսված ֆինանսավորումը նվազել է միանգամից 24 միլիարդ եվրոյով:

Պարադոքսալ փաստ է, որ նոր նախագծով կրճատվել են նաև EU4Health ծրագրի համար նախատեսված 9.4 միլիարդ բյուջեով նախագիծը, դրա փոխարեն սահմանվել է արտակարգ իրավիճակում և բնական աղետների դեմ պայքարի ծրագիր:

Խնդրահարույց է «կանաչ» ոլորտի ծախսերի կրճատումը, ի դեպ, ինչի մասին գագաթաժողովի բացմանն ակնարկել է նաև Շառլ Միշելը` պնդելով, որ դա կարևոր է եվրոպական պատգամավորների կողմից նախագծի ընդունման համար: Սա ևս փաստում է, որ բյուջեի վավերացումը Եվրախրհրդարանում ևս խնդիրների կհանդիպի: Ի դեպ, Եվրախորհրդարանի ղեկավար Դավիթ Սասոլին հայտնել է, որ պատրաստվում են բարելավել բյուջեն:

Ստացվեց հասնել կոմպրոմիսի

Բյուջեի ամենախնդրահարույց մասի` տնտեսության վերականգման փաթեթի մասով Եվրամիության եկրներին հաջողվեց հասնել փոխզիջման: 750 մլրդ եվրո ընդհանուր փաթեթից 390-ը կուղղվի անվերադարձ օժանդակությանը, 360-ը` ցածր տոկոսադրույքներով վարկերին:

Ըստ էության հիմնական օպոնենտ երկրներին հաջողվեց պահել քաղաքական դեմքը:

Ավելի շատ անվերադարձ օժանդակությանը ձգտող երկրներին բավարարող է բաշխման այս տարբերակը: Նիդեռլանդներին և «ժլատ քառյակի» մյուս երկրներին բավարարեց այն, որ սահմանված 390 միլիարդը  պակաս է հակառակ կողմի նախնական պնդումից` անվերադարձ օժանդակությանը տրամադրել 500 մլրդ եվրո, կամ ոչ պակաս, քան 400 մլրդ-ը:

Եվրահանձնաժողովի սկզբունքների տեսանկյունից կարևոր էր ֆինանսական օժադակության որոշումը կապելը երկրների իրավական, ժողովրդավարական պարտավորությունների կատարման հետ:

Եվրամիության այս գագաթաժողովը պատմական էր ոչ միայն տևողության ու կայացված որոշման կարևորության տեսանկյունից: Այն նաև, ըստ էության, հերթական անգամ ֆիքսեց Միությունում առկա խորը հակասությունների ու խնդիրների փաստը: Քննարկումների ընթացքում վերհանված դժգոհություններն անհետք չեն լինի Միության հետագա գործունեության ընթացքում, որոնք կրկին գուցե ավելի հստակ ընդգծվեն հետագայում այլ խնդրահարույց իրավիճակների առաջացման ժամանակ:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 29%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: