ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախում ականազերծման համար 1.4 մլն դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ բանաձևը

bb.lv

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է Արցախում հումանիտար ականազերծման համար 1.4 մլն դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ բանաձևը, փոխանցում է Tert.am:

Ջ. Սփիերի ներկայացրած բանաձևին կողմ է քվեարկել 186, դեմ՝ 170 կոնգրեսական: 1.4 մլն դոլար օգնությունը հատկացվելու է HALO Trust ընկերության կողմից կատարվող ականազերծման աշխատանքները շարունակելու համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոնգրեսի Ադրբեջանի հարցով խորհրդի համանախագահ Սթիվ Քոենի ներկայացրած փոփոխությունը, որն աջակցում էր Արցախում հումանիտար ականազերծման համար օգնության շրջանակում ԱՄՆ ֆինանսավորման դադարեցմանը, օրակարգի մեջ չի ներառվել: Ներկայացուցիչների պալատի անդամ Հենրի Կուելյարի առաջարկած նման թշնամական փոփոխությունը այսօր ավելի վաղ հետ էր կանչվել: Դրանից բացի, հանձնաժողովը քննարկումից հանել է Հայաստանին օգնությունը 20 մլն դոլարով մեծացնելուն աջակցող փոփոխությունը:

Հիշեցնենք, որ շուրջ երեք ամսի առաջ որոշում էր կայացվել Արցախում հումանիտար ականազերծման համար տրամադրվելիք 1.4 մլն դոլար օգնությունը հատկացնել մեկ այլ՝ կրթական և մշակությային փոխանակման ծրագրի:

ԱՄՆ-ն Արցախում հումանիտար ծրագրերը ֆինանսավորում է 1998 թվականից: Արցախին ցուցաբերվող օգնությունը երկար ժամանակ հարձակման էր ենթարկվում Ադրբեջանի ռեժիմի կողմից: ANCA-ի առցանց պորտալների միջոցով տասնյակ հազար փաստաբաններ են կապ հաստատել Կոնգրեսի հետ՝ Արցախի ականազերծման հարցում ԱՄՆ օգնության շարունակման աջակցությամբ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 59%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: