ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իտալիայում ծովերը կարանտինի ընթացքում ավելի մաքուր եւ թափանցիկ են դարձել

Ապենինյան թերակղզու ափերը լվացող ծովերը կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ավելի քան երկու ամսվա կարանտինից հետո ավելի մաքուր եւ ավելի թափանցիկ են դարձել։ Նման արդյունքներ են ցույց տվել ծովային ափերին ավելի քան 450 կետերում ստուգումները, որոնք իրականացվել են նավահանգիստների եւ առափնյա պահպանության ծառայության հատուկ խմբերի կողմից, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մասնավորապես, տեսանելիությունը հասնում է 15 մ խորության՝ համեմատած անցյալ տարվա 10 մ-ի հետ այն վայրերում, որտեղ կատարվել են չափումները: Ջուրը պարունակում է ավելի քիչ թափոններ՝ ինչպես կենցաղային, այնպես էլ արդյունաբերական, ավելի քիչ վնասակար նյութեր եւ պլաստիկ: Ինչպես բացատրում են մասնագետները, բացի մարդկային գործունեությունը դադարեցնելուց եւ նավերի ու նավակների քանակը նվազեցնելուց, ծովային ջրի «մաքրմանը» նպաստել է այն, որ գարնանը քիչ անձրեւ է եղել:

Ծովային ջրի թափանցիկությունը անզեն աչքով տեսանելի է շատ առողջարանային վայրերում, հատկապես կղզիների շրջակայքում: Նույնիսկ Օստիայում, Հռոմի ամենամոտ հանգստավայրում, որի ծովը երբեք պարզ չի եղել, ջրի որակը բարելավվել է:

Ավելի վաղ հաղորդվում էր կարանտինի ընթացքում Ապենիններում էկոլոգիական իրավիճակի զգալի բարելավման մասին: Այսպես, Վենետիկյան ծովածոց են վերադարձել դելֆինները, որոնք երկար ժամանակ այնտեղ չէին երեւում: Հազվագյուտ թռչունները սկսել են բույն դնել նույնիսկ քաղաքի զբոսայգիներում:

Խիստ սահմանափակումների ռեժիմը Իտալիայում տեւել է ընդամենը երկու ամիս` մարտի 10-ից մինչեւ մայիսի 18-ը: Ձեռնարկությունները փակվել էին մարտի 22-ից մայիսի 4-ը: «Վերականգնվելու համար բնությանը շատ քիչ ժամանակ էր պետք, հիմա մեր խնդիրն է պահպանել այդ առավելությունը»,- ասել է շրջակա միջավայրի նախարար Սերջո Կոստան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    15 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: